Ինչո՞ւ են համառորեն «Ելք»-ին պարտադրվում կամ հորինված, կամ սխալ կարծրատիպեր

- in Հրապարակ
Aram_Z_Sargsyan

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ծավալուն հոդվածով հանդես է եկել «Իրատես» թերթում` վերլուծելով «Ելք» դաշինքի շուրջ ստեղծված իրավիճակը երկրում ընթացող քաղաքական զարգացումների համատեքստում:

Ինքնին ողջունելի է, թեկուզև, ցավոտ խնդիրների հրապարակայնացումը, ինչը, թերևս, միակ արդյունավետ միջոցն էառկա խնդիրները լուծել քաղաքական հարթության վրա կոմպրոմիսների ու բանավեճերի միջոցով:

Քաղաքական այս նոր մշակույթն ու բազմակարծության հատկանիշն է, որ «Ելք»-ին շահեկանորեն տարբերում են խորհրդարանական մյուս անձնակենտրոն, ավտորիտար սուբյեկտներից: Իհարկե, ցանկալի կլիներ, որպեսզի Արամ Սարգսյանը հանգամանալից անդրադառնար «Ելք» դաշինքի` այլընտրանք դառնալու սեփական տեսլականին, ինստիտուցիոնալ մեխանիզմներին. դա, անշուշտ, ավելի արժեքավոր և պակաս հռետորական կդարձներ նրա հոդվածը:

Մյուս կողմից` մեկ հրապարակումը չի կարող պատասխաններ տալ բոլոր հարցերին, մանավանդ, որ Արամ Սարգսյանն ավելի շատ պատասխանել է դաշինքին հասցեագրված մեղադրանքներին, քան խոսել է ապագայի ծրագրերի, տեսլականի մասին:

Արամ Սարգսյանի հոդվածի մեխը, մեր կարծիքով, դասական ընդդիմության ճշգրիտ բանաձևն է, որի հետ դժվար է չհամաձայնել: «Ընդդիմություն համարվելու համար «Ելք»-ը կհամաձայնի՞, որ միայն զենքով կա հային փրկություն, ու ընդդիմադիրը ոչ թե ազատության մեջ գաղափարական պայքար է վարում, այլ՝ կամ բանտում է լինում, կամ ընդհատակում: Սա՞ է ընդդիմության չափանիշը: Եվ` զենքի՞ կոչի ժողովրդին, որ համարվի հերո՞ս: Ինչո՞ւ են համառորեն «Ելք»-ին պարտադրվում կամ հորինված, կամ սխալ կարծրատիպեր, որ ժամանակի մեջ քանիցս ապացուցել են իրենց անհեթեթությունն ու անարդյունավետությունը, եթե ոչ վտանգավորությունը»,- գրել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը:

Մի կողմից՝ խրախուսելի է, որ Սարգսյանն իսկապես խիզախել է հակադրվել ընդդիմության մասին լյումպենի դեգրադացված պատկերացումներին«Ելք»-ը, ըստ էության, սահմանազատելով «ծռության» դրսևորումներից, մյուս կողմից դաշինքն ակնհայտորեն չի կարողանում ձերբազատվել անձնավորված թիրախավորման ծուղակիցակամայից տեղավորվելով լյումպենի սահմանած օրակարգի և չափանիշների շրջանակներում: Հենց այս կետում էլ որոշակի հակասականություն է առաջանում Արամ Սարգսյանի հոդվածում: «Լավ, 2017-ին եղավ ընտրություն ու իրավականորեն ՀՀԿ-ինն են իշխանություն կազմելու իրավունքները իբրև քաղաքական մեծամասնություն: Բայց դա նշանակո՞ւմ է, որ ընդդիմությունն իրավունք չունի մինչև նոր ընտրություններ հայտարարելու՝ եթե հասարակությունն ուզում է իշխանությունից ազատվել (առավել ևս, որ 10-20000-ը ծախսվել-գնացել է դեռ անցած ապրիլին), միակ ճանապարհը քաղաքացիական ակտիվությունն է ու լայն զանգվածների մասնակցությունը պայքարին»,- հռետորական հարցադրում է անում Արամ Սարգսյանընկատելով, թե «Ելք»-ին չի ներվում, որ համարձակություն ունի ժողովրդին իր այլընտրանք լինելու կարողությունը ներկայացնել: Այս հարցում չենք կիսում Արամ Սարգսյանի կարծիքը, որովհետև դաշինքը քննադատվում է հենց այն բանի համար, որ այլընտրանքային իրական երկարաժամկետ օրակարգ ձևակերպելու փոխարեն տրվում է «Սերժ, հեռացիր»-ի փակուղային գայթակղությանը, մանավանդ, որ «իրավականորեն ՀՀԿ-ինն են իշխանություն կազմելու իրավունքները»:

«Գործող նախագահի վարչապետությանը դեմ լինելու հարցում «Ելք»-ում տարաձայնություն չկա»,-իրավացիորեն նկատում է Արամ Սարգսյանը: Սա արդեն «Ելք»-ի ընդդիմադիր լինելու իրական հատկանիշ է, և դաշինքը բնավ անհրաժեշտություն չունի պարտադիր հանձնել ընդդիմություն լինելու լյումպենի թեստըփողոցային պայքարում «Սերժ, հեռացիր» արհեստական, անիրական գերնպատակի վրա մսխելով իր արժեքավոր ռեսուրսը: Այն, որ այսօր «Ելք»-ը կանգնած է դասական ընդդիմության և լյումպենի պարտադրած էպատաժի միջև ընտրություն կատարելու երկընտրանքի առջև մամուլի կամ փորձագիտական շրջանակների հորինվածքը չէ: Մեծ հաշվովպայքար է գնում ընդդիմության հին ու նոր ընկալումների միջև և ելքն ավելի տեսանելի կլինի, եթե գտնվեն ռացիոնալ լուծումներ: Բազմակարծությունն ինքնին զարգացման բանաձև է, երբ դա դարձվում է դաշինքի ինստիտուցիոնալ արժեք, հիմք մերժելով մեկքայլանոց պրիմիտիվ լուծումներն ու պոպուլիզմը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20