Ինչպես են վրացական հանցագործ խմբերը օգտագործում Գերմանիայի միգրացիոն օրենսդրության սողանցքները

- in Իրավունք
dzerbakalutyun

ԳԴՀ իրավապահ մարմինները անհանգստացած են. երկիր են ներխուժել կովկասյան հանցագործ խմբեր, որոնց անդամները օգտագործում են միգրացիոն օրենսդրության սողանցքները: Գերմանիայում վրացիների ճարպիկ հնարքների մասին գրում է Bild-ը:

«Փետրվարի վերջին և մարտի սկզբին ոստիկանությունը նպատակադրված վերահսկողության տակ էր առել Վրաստանից Գերմանիա ժամանող քաղաքացիներին՝ դրանով լուրջ հարված հասցնելով վրացական մաֆիայի կառույցներին»,- գրում է թերթը:

Լրատվամիջոցի տրամադրության տակ է հայտնվել դաշնային ոստիկանության զեկույցը, որում ասվում է, որ ստուգումների արդյունքում 231 մարդուց 59-ը անմիջապես ետ են ուղարկվել: Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ դա ազդանշան է Վրաստանում հանցագործխմբերի հետևում կանգնածների համար: «Վերջին տարիներին Վրաստանից հանցագործներ են ներթափանցում Գերմանիա, որպեսզի այստեղ իրականացնեն ինչպես մանր գողություններ, անպես էլ բնակարանների և խանութների կողոպուտներ»,- գրում է թերթը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20