Ինչ է պետք մարդուն երջանիկ ապրելու համար. Գարեգին Չուգասզյանի հոդվածը

- in Ով ով է ...
Garegin Chugaszyan

Երջանիկ են այն ժողովուրդները, որոնց պատմության ողբերգական պահերին, գտնվում են, այնուամենայնիվ, բացառիկ խմբեր կամ թեկուզ անհատներ, որոնք իրենց կյանքը զոհելու պատրաստակամությամբ իրենց ուսերի վրա են վերցնում զանգվածային «իմպոտենտության» և հուսահատության խայտառակությունը սրբագործելու պատիվը…

Այդպիսի մի կերպար էր Կարսի անկման աննման հերոս գնդապետ Մազմանյանը, որը ինքնասպան եղավ և չհանձնվեց թշնամուն…«Իրատես» հանձնվողներից շատ-շատերն են ծաղրել այս անձնուրացությունը հիմարություն համարելով միայնակ ողջ թուրքական բանակին դեմ կանգնելու նրա ասպետական որոշումը: Մինչդեռ շնորհիվ չընկրկող այս մեկ անհատի հայ ժողովրդի երիտասարդ սերունդը բացառիկ հնարավորություն ստացավ վերականգնելու իր վարկաբեկբած պատիվը` նույնանալով հատկապես իր հետ և ոչ թե հուսալքված այն ամբոխի, որը կորցնելով արժանապատվությունը և հանձնվելով թշնամու ողորմածությանը արժանացավ ընդամենը կոտորման, ստորացման ու լլկման…

Չգիտեմ մեր ազգային որ բարեմասնության համար Աստված այսօր էլ մեզ չի զրկել ազդային արժանապատվության պահապան հրեշտակներից ի դեմս Ժիրայր Սեֆիլյանի, Սասնա Ծռերի, Շանթի և բանտված մյուս քաղբանտարկյալների հարյուրակի…

Մտքի, զգացմունքի կամքի համատարած այլասերման, արդարության և օրինականության պոռնկաբարո բռնաբարման, «բոշայացման» և ողորմելիության թվացյալ հաղթանակի այս ողբերգական օրերին, և ի տես «ազգային ջոջերի ընտրության» գալիք գավառամիտ բեմադրության, մեր երիտասարդ սերունդը ունի խեղկատակ-հացկատակներից տարբեր կերպարների հետ նույնանալու և իմաստալից ապագայով ապրելու ապահով այլընտրանք …

Վստահաբար Խորենացին ևս մեկ անգամ կարձանագրեր.
«Թեպետ մենք փոքր ածու ենք և թվով շատ սահմանափակ…, բայց և այնպես մեր աշխարհում էլ … հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20