Իրանում ոստիկանությունը դաժան ծեծի է ենթարկել և կալանավորել մարտի 8-ի երթի մասնակից կանանց

- in Հասարակություն
Cuyc

Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, մի իրանցի մի խումբ ակտիվիստներ փորձել են Թեհրանում գենդերային անհավասարության թեմայով ակցիա անցկացնել,սակայն ավելի քան 20 մասնակից կանայք ձերբակալվել են ոստիկանության կողմից, որը մահակներով փորձել է ցրել ակցիան:

Ակտիվիստները հավաքվել են մայրաքաղաքի Ազադի պողոտայում՝ Աշխատանքի նախարարության մոտ: Նրանք բռնել էին պաստառներ՝ «Ոչ Գենդերային խտրականությանը »,« Ոչ խտրական աշխատանքային իրավունքներին»,«Կանանց հավասար և արդար վարձատրություն », «Ազատություն, հավասարություն, արդարություն» գրություններով:

Երթից առաջ անվտանգության ուժերը, զինվորական և քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել են կանանց վրա և մահակներով ծեծել նրանց:

Ավելի քան 20 կանայք ձերբակալվել են:

Ոստիկանները կանխել են կատարվածը լուսա և տեսանկարահանելու բոլոր փորձերը:

Spread the love