Լոս Անջելեսում հայ ամուսինը կրակել է կնոջ վրա և փախել

- in Հասարակություն
Atrchanak

Լոս Անջելեսի արվարձանում ոստիկանությունը որոնում է հայ տղամարդուն, որը կրակել է կնոջ վրա։ Այս մասին հայտնում է KTLA հեռուստաալիքը։

Ոստիկանության դետեկտիվ Ֆրենկ ԴեՓերնոյի փոխանցմամբ, Թահանգա քաղաքում վաղ առավոտյան, ժամը 5-ի սահմաններում վիճաբանություն է եղել ամուսինների միջև, որից հետո ամուսինը կրակել է կնոջ ուսին։ Կնոջը կայուն վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկները կարծում են, որ նա կփրկվի։

Spread the love