«Ծառուկյան» դաշինքը կաջակցի՞ Սերժ Սարգսյանին, թե՞ անակնկալներ կլինեն

- in Մամուլ
Serzh Gagik

«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն առիթ ունեցել ենք գրելու, որ նախագահ Սերժ Սարգսյանին օդ ու ջրի նման անհրաժեշտ է լինելու Գագիկ Ծառուկյանի և նրա գլխավորած «Ծառուկյան» դաշինքի աջակցությունը:

Չնայած ֆորմալ առումով ՀՀԿ-ն ու նրա հնգամյակով բրոնյա արված կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն ունեն մեծամասնություն, ինչը բավարար է Սարգսյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու համար, սակայն «Ծառուկյան» դաշինքի աջակցությունը լրացուցիչ ամրություն է հաղորդելու Սարգսյանի իշխանությանը:

Անակնկալների հնարավորությունը որևէ մեկը չի կարող բացառել, մանավանդ Հայաստանի նման երկրում, որտեղ խորհրդարանը մի քանի ժամում գունափոխվելու բացառիկ կարողություն է ցուցադրել»:

Spread the love