Կառավարությունը հարկային արտոնություն է տվել «Շենգավիթ» ԲԿ-ին. իրականացվում է ավելի քան 5 մլրդ դրամի ներդրում

hivandanoc

Կառավարության որոշմամբ «Շենգավիթ» բժշկական կենտրոնը կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ Շենգավիթ բժշկական կենտրոնը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է առողջապահության ոլորտում:

«Ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել է 5,5 մլրդ դրամի ներդրում, նախատեսվում է իրականացնել ևս մոտ 140 մլն դրամի ներդրում։ Արդյունքում կստեղծվի մոտ 70 նոր աշխատատեղ՝ 300 000 դրամ միջին աշխատավարձով»,- ասաց Կարայանը։

Spread the love