Կառավարությունը Սերժ Սարգսյանին բնակարան է նվիրել

Ser Kar

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստին որոշում ընդունեց բնակարան նվիրել Սերժ Սարգսյանին: Նշենք, որ հարցը կառավարության օրակարգում է ներառված, սակայն չզեկուցվողների մեջ էր:

Նախագծի որոշման մեջ գրված է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան:

Spread the love