Կարեն Կարապետյանը մեղադրեց Սերժ Սարգսյանին

- in Մամուլ
Sezh Karen

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ ամբիոնից երեկ անուղղակի մեղադրանքներ է հնչեցրել Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հասցեին:

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրել է Կարապետյանի` 2017թ. դեկտեմբերի 27-ի հարցազրույցը, որտեղ նա ասել էր, թե ապագա վարչապետի հարցում անորոշությունը բացասաբար է ազդում նաև բիզնեսի վրա:

Հիմա ի՞նչ կարծիքի եք՝ հարցին Կարեն Կարապետյանը վերահաստատել է մի քանի ամիս առաջ արած հայտարարությունը` ասելով. «Ես ընդունում եմ փաստը, որ մարդիկ կան, բիզնես կա, որը դրա վրա արձագանքում ա: Ես ասել եմ, որ դա այդպես է: Եվ լիքը մարդ կա, որ դրան արձագանքում է»:

Փաստորեն, Կարեն Կարապետյանն արդեն երկրորդ անգամ Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին մեղադրում է բիզնեսի կայացմանը խանգարելու մեջ: Ի վերջո, ապագա վարչապետի թեկնածուին որոշելու է իշխող ՀՀԿ-ն, որը խորհրդարանում ունի բացարձակ մեծամասնություն:

Բայց հետաքրքիրն այն է, որ Կարեն Կարապետյանն էլ նույն այդ ՀՀԿ-ում ամենավերջին դեմքը չէ. նա այդ կուսակցության առաջին փոխնախագահն է, հետևաբար ինքն էլ անմասն չէ այդ գործընթացներից»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20