Կենտրոնական հավաքակայանը կտեղափոխվի այլ վայր

- in Մամուլ
Zinvor

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններովառաջիկայում ՀՀ կենտրոնական զինվորական հավաքակայանը կտեղափոխվի այլ վայր։ Թե ուր մեր աղբյուրները չկոնկրետացրին։ «Հարցը որոշման, իդեաների փուլում է»,- ասացին։

Պատճառների թվում նշեցին ոչ բավարար պայմանները, տեխնիկական անբավարար հագեցածությունը: «Օրինակ, զորակոչիկը բուժզննում, թոքերի սոնո է անցնում պալատկայում, ինչն անթույլատրելի է»,- ասացին մեզ:

Ի դեպ, որոշվել է Երևանում ստեղծել միասնական հոսպիտալ, որը կկենտրոնացնի բոլոր ծառայությունները մեկ հարկի տակ: Ի՞նչ ֆինանսավորմամբ։ «Պետբյուջեից մինչև բարերարներ»:

Հիշեցնենք, որ զինկոմիսարիատների մասով ևս փոփոխություններ են սպասվում: Դրանք թերևս կլինեն ոչ թե օրենքի, այլ հրամանագրերի տեսքով»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20