Կձևավորվի՞ «համաձայնության կառավարություն». Ինչ պաշտոններ է ակնկալում ԲՀԿ-ն

- in Մամուլ
Gagik Tsarukyan

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրները չեն բացառում, որ ապրիլի 17-ից հետո կստեղծվի «համաձայնության կառավարություն»ԲՀԿ-ի մասնակցությամբ, և ԲՀԿ վերջին տրանսֆորմացիաները կապված են ոչ միայն Եվրոպայի պահպանողականների կուսակցության անդամակցության պահանջների հետ երիտասարդության լուրջ ներգրավում, գենդերային քաղաքականության ակտիվացում, գործող կառույցների առկայություն, այլև սպասվելիք` «համաձայնության կառավարության» գործոնի հետ:

Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրներիեթե «Ծառուկյան դաշինքը» մտնի կոալիցիա, ապա կստանձնի հումանիտար երկու նախարարության սոցապ և առողջապահության, պատասխանատվությունը և մեկ մարզպետ կունենա: Սոցապնախարարի պաշտոնում ԲՀԿ-ականները տեսնում են Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանին։ Անգամ ասում են, որ Ծառուկյանը նախնական զրույց է ունեցել Աբովյանի ԲՀԿ-ական քաղաքապետ Վահագն Գևորգյանի հետ` Կարոյից հետո մարզը ղեկավարելու առնչությամբ։ Ասել է, որ դեռ քննարկման փուլում է հարցը՝ «վերջնական պայմանավորվածություններ չկան, բայց իմացի»:

Ըստ մեր աղբյուրների վերլուծությանՍերժ Սարգսյանին, որպես ապագա վարչապետի, շատ ձեռնտու է ԲՀԿ-ի կողմից կառավարության մաս կազմելը ոչ միայն քաղաքական բալանսավորման, այլև հեռանկարում Գագիկ Ծառուկյանի կողմից կատարվող, ինչպես նաև արաբական շեյխերի խոստացած ներդրումները բերելու առումով:

«Բաց է մնում պառլամենտում ընդդիմության և ԱԺ փոխխոսնակի հարցը. ստիպված կլինեն Նիկոլենց թիմից որևէ մեկին դարձնել փոխխոսնակ` Միշայի փոխարեն»,- ասաց մեր աղբյուրը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20