«Համախմբում»-ը չի միանա Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին

- in Մամուլ
Stepan Margaryan

«ԱԺ նախկին պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե իրենք Ազատության հրապարակ չեն գնա և չեն միանա Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին: Ըստ նրա` այսօր ընթացող գործընթացներում չկա «բովանդակային օրակարգ»:

«Բովանդակային օրակարգ չի ձևավորվել. ի՞նչ են պահանջում: Պահանջում են այն, ինչը սահմանադրական նորմ է: Սահմանադրական նորմը ձևավորվել է Սահմանադրության ընդունմամբ և ԱԺ ընտրություններով: Ձևավորվել է խորհրդարանական մեծամասնություն, և դա նրանց սահմանադրական իրավունքն էում առաջադրել որպես հանրապետության առաջին դեմք վարչապետ տվյալ դեպքում,- ասել է նա՝ հավելելով,- ես չեմ տեսնումայդ պայքարի մեջ ո՞րն է մեխանիզմը. ի՞նչ են հասկանում ասելով խոչընդոտել վարչապետությանը»:

Մարգարյանը նաև նշել է, թե դրա փոխարեն պետք է ԱԺ-ում ձևավորել նոր մեծամասնություն և առաջադրել նախագահի թեկնածու»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20