Հայաստանը զուրկ է ժամանակակից պետության հատկանիշներից

- in Վերլուծական
Hayastan

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հիշել է ԽՍՀՄ և ԱՄՆ միջև սպառազինությունների մրցավազքը շատ հետաքրքիր համատեքստում: «… ԽՍՀՄ միջուկային զենքի գլխավոր կոնստրուկտորն էր Սամվել Քոչարյանցը, իսկ ամերիկյանինը` Պոլ Տեր-Կարապետյանը։

Սովետական Լուսնագնացը ստեղծել էր Ալեքսանդր Քեմուրջյանը, իսկ ամերիկյան լուսնային ավտոմոբիլի կոնստրուկտորը Ջոն Հայլաջյանն էր, ԽՍՀՄ հիմնական ռազմական ինքնաթիռների ստեղծողը Արտեմ Միկոյանն էր, իսկ ամերիկյան Ֆանտոմինը՝ Վահե Քյուպելյանը։ Ուրիշի համար կարող ենք, ի՞նչու մեզ համար չի ստացվում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Բագրատյանը:

Իհարկե, նախկին վարչապետի առաջ քաշած հարցը շատ հեշտ կարելի է փակելասելով, որ գերտերությունները մեծ պոտենցիալ ունեն մարդկանց տաղանդն ու հրանարավորությունները բացահայտելու, նրանց համար ինքնադրսևորման միջավայր ստեղծելու համար:

Դա, իհարկե, այդպես է, մյուս կողմիցպարզունակ պատասխան է, որովհետև, օրինակ, նույն ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ն միանգամայն տարբեր համակարգեր էին մարդու, նրա ազատությունների ու տաղանդի գնահատման ուրույն մշակույթներով: Սակայն Հրանտ Բագրատյանի հարցադրումը պետք է դիտարկել միանգամայն այլթերևս, ոչ հռետորական հարթության վրա: Արդյո՞ք Հայաստանում կայացել է պետության այն մոդելը, որը տաղանդավոր մարդկանց իրացման, դրսևորման հնարավորություն կընձեռի: Օրինակ Երրորդ հանրապետության առաջին տարիներին կար ապագայի տեսլական, գործ ունեինք երազանքով ապրող քաղաքական դասի և հասարակության հետ և ընդամենը հաշված ամիսների ընթացքում հնարավոր եղավ Հայաստան վերադարձնել սովետական բանակի հայազգի լավագույն սպաներին` նախադրյալներ ստեղծելով արցախյան պատերազմի հաղթանակի համար: ԱՄՆ-ում և արևմտյան աշխարհի այլ երկրներում մեր հայրենակիցները կարողանում են դրսևորվել պետության որակի, ազատության և մրցակցային միջավայրի շնորհիվ:

Խորհրդային Միությունում պետության այդ որակները չկային, սակայն մարդկանց մոտիվացնում էին գաղափարական գործոններով, նույնիսկկարծրատիպերով: Այսօրվա Հայաստանը զուրկ է թե ժամանակակից պետության հատկանիշներից և թե, այսպես կոչված, գաղափարական կամ արժեքային բաղադրիչներից ու պայմանականորեն նման է կալանավայրի, որտեղ հայտնված մարդիկ մտածում են ոչ թե ինքադրսևորման, այլ բոլոր հնարավոր միջոցներով ազատվելու, մեր դեպքումարտագաղթելու մասին: Օլիգոպոլ համակարգերում, որտեղ իշխում են կոռուպցիոն և մենաշնորհային միտումները, ազատ մրցակցությունը մարդկային որակներն ու ազատություններն, որպես կանոն, չեն խրախուսվում: Խնդիրը Հայաստանի մեծ ու փոքր լինելը չէ, այլպետության որակը, որը ոչ թե մագնիսի պես բացահայտում և ձգում է տաղանդավոր մարդկանց կամ նպաստում է մարդկային հնարավորությունների իրացմանն, այլ հակառակը ըստ էության, վերածվել է հակահամակարգի, որն ասոցացվում է մարդկային հնարավորությունների սահմանափակման, արժանապատվության նսեմացման հետ:

Հայաստանը արդեն 27 տարի անկախ պետություն է, սակայն մեր երկրի քաղաքացիները իրենց հնարավորությունները, տաղանդը շարունակում են գտնել երկրի սահմաններից դուրսավելի կենսունակ համակարգերում: Ասվածի լավագույն օրինակը Հենրիխ Մխիթարյանն է, ով արևմտյան կենսունակ համակարգում կարողացավ դրսևորել իր տաղանդը դառնալով մեր ազգային բրենդներից մեկը: Հայաստանից հեռանում են հատկապես այն հասարակական խմբերի ներկայացուցիչները, որոնց աշխատասիրությունը, տաղանդը, երազանքները բախվում են պետական բիրտ համակարգի դիմադրությանը:

Հայաստանն աստիճանաբար վերածվում է լյումպենի երկրի. միջակությունը, արժեքային դեգրադացիան և ապագայի տեսլականի բացակայությունը չեն կարող հրապարակ բերել տաղանդավոր անուններ, հավակնոտ մարդկանց: Մեր հասարակության ճաշակի, պատկերացումների և ընտրության նշաձողը սահմանում են գավառամիտ իշխանավորներն ու օլիգարխները` միջակության ճահիճում խեղդելով մարդկային ազատություններն ու տաղանդը, աշխատասիրությունն ու նպատակասլացությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20