Հայաստանի սպառազինության մեջ ռուսական զենքի մատակարարումը լուրջ մաս է կազմում

- in Պաշտոնական
zenq

Հայաստանի սպառազինության մեջ ռուսական զենքի մատակարարումը լուրջ մաս է կազմում և այդ ուղղությամբ աշխատանքներն արդյունավետ ընթանում են:

Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը: «Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը ներկայում բավականին արդյունավետ է:

Այն, ինչ նախատեսված էր առաջին վարկի շրջանակներում, ամբողջությամբ մատակարարված է, և այդ աշխատանքը շարունակելու պայմանավորվածություն կա: Դա մեր սպառազինության գնումների լուրջ մաս է կազմում»,-ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով հարցադրմանը, թե ներկայում ինչ բանակցություններ ու քննարկումներ են առկա Հայաստանի ու Ռուսաստանի միջևՌԴ-ի կողմից Ադրբեջանին մատակարարվող զենքի առնչությամբ Դավիթ Փախչանյանը հնչեցրեց ռուսական կողմի արձագանքը, որ այն լրջորեն նվազելու է: «Ակնհայտ է, որ մենք որոշակի դժգոհություն ունենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարման առումով:

Ռուսական կողմից այժմ հնչեցվում է, որ այդ մատակարարումների քանակը խիստ նվազելու է»,-հավելեց պաշտոնյան:

Ինչ վերաբերում է ԱՄՆ հայտարարությանը, որ ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ նշանակալի գործարքների դեպքում կարող է ի հայտ գալ պատժամիջոցների ռիսկ, Դավիթ Փախչանյանն ասաց. «Պատժամիջոցները խնդիր են, բայց մենք ունենք մեր անվտանգությունն ապահովելու հարց, և այդ հարցում մենք ելնելու ենք մեր շահերից»:

Spread the love