«Հայաստանն ու Ադրբեջանը զենք գնելու համար մեկ տարում մոտ 700 միլիոն դոլար են ծախսել»

Tank

Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտը (Stockholm International Peace Research Institute, SIPRI) երկուշաբթի օրը հրապարակել է 2013-2017թթ. սպառազինությունների համաշխարհային առևտրի վիճակի մասին նոր զեկույցը:

Ինչպես հայտնում է timenews.am-ը՝ Հրապարակված տեղեկության համաձայն՝ Հայաստանը 2016-2017թթ. զենքի ներկրման ծավալով զբաղեցնում է աշխարհում 54-րդ տեղը:

Նշվում է, որ 2 տարվա ընթացքում Հայաստանը 124 միլիոն դոլարի սպառազինություն է ներկրել, և մատակարարումների 100%-ը Հայաստան է ներկրվել Ռուսաստանից:

«2016-2017 ժամանակահատվածում Հայաստանը 6 միավոր «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, 200 միավոր «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ և «Քորնեթ» 9M133 հակահրթիռային համակարգեր է ներկրել»,- ասվում է զեկույցում:

SIPRI-ի զեկույցում Ադրբեջանը զբաղեցնում է 27-րդ տեղը: Երկու տարվա ընթացքում Ադրբեջանը, հիմնականում Իսրայելից և Ռուսաստանից, մոտ 551 միլիոն դոլարի զենք է գնել:

Զենքի արտահանման շուկայում, համաձայն զեկույցի, առաջնորդներ են ԱՄՆ-ն և Ռուսաստանը: Ողջ աշխարհում ամերիկյան զենքի վաճառքի ծավալները կազմում են 34%, իսկ Ռուսաստանինը՝ 22%:

Համաձայն SIPRI-ի զեկույցի՝ 2012-2016 ժամանակահատվածում Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ձեռք բերել, քան Հայաստանը:

Spread the love