Հայաստանի Հանրապետության նոր նախագահն ապագայում պետությունում միայն երկրորդ տեղը կզբաղեցնի, և դա ձեռնտու է իր նախորդին: Հարավկովկասյան պետությունը հավասարակշռվում է Ռուսաստանի և Եվրամիության միջև, գրում է շվեյցարական Neue Zürcher Zeitung պարբերականի լրագրող Մարկուս Աքերեթը:

Ի տարբերություն իր նախորդի`Հայաստանի նոր նախագահ, 64-ամյա Արմեն Սարգսյանն ընտրվել է խորհրդարանի, այլ ոչ թե ժողովրդի կողմից: «Պարադիգմային նման փոփոխությունը հանդիսանում է ավելի քան խորհրդանշական»,-գրում է լրագրողը։ Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխությունը կատարվել էր 2015 թվականի դեկտեմբերին:

Հեղինակի խոսքովառաջին հայացքից այս փոփոխությունն արվեց բազմակարծությունն ամրապնդելու, մեկ անձի կողմից կառավարվող և նրա տիրապետության տակ գտնվող պետության մոդելից անցում կատարելու համար, բայց ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մի քանի անգամ ակնարկել է, որ ապրիլին, նախագահական լիազորություններն իր հաջորդին հանձնելուց հետո, ինքը կարող է արդեն զբաղեցնել պետության կառավարության ղեկավարիավելի ամուր դիրքը:

Նախկին խորհրդային այլ հանրապետություններում նման նախաձեռնություններ եղել են, երբ հեռացող ղեկավարներն իրենց համար նոր քաղաքական բազա են որոնել կառավարությունում: Հայաստանում էլ ամեն ինչ կարող է այդպես ավարտվել:

Լրագրողը կարծում է, որ արտաքին քաղաքականության մեջ Երևանը կրկին փորձում է հավասարակշռել շահերը: Սարգսյանի նախնական ձգտումը`մտերմանալու Թուրքիայի հետ, պսակվեց անհաջողությամբ: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, այստեղ Երևանը զայրացած է Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումից, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում դարձել է ավելի ռազմատենչ:

«Նման արտաքին քաղաքական հիմքերը՝ զուգորդված ծանր զարգացող տնտեսությամբ, ըստ ամենայնի, կարող են Հայաստանում տանել ներքաղաքական տարաձայնությունների, ինչպես նախկինում»,-եզրափակում է հոդվածագիրը։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •