Հայաստանում քաղցկեղով հիվանդներից քչերին է հաջողվում փրկվել

- in Առողջություն
Aroxjutyun

21-րդ դարի չարիք համարվող քաղցկեղը շատերի կյանքն է խլել, և դեռ շարունակում է խլել…: Ուորլդ լայֆ իքսփեքթոնսի կայքի ներկայացրած վիճակագրությունը վախեցնում է հատկապես հայաստանցիներիս.

Աշխարհի 172 երկրների շարքում Հայստանն առաջինն է քաղցկեղից մահացության ցուցանիշով: Մեր երկիրը մահացությունների թվով գերազանցում է անգամ Զիմբաբվեին:

Աշխարհում ամենաբարձր՝ 229,8 տոկոս դեպքերը գրանցվել են Հայաստանում: Երկրորդ տեղում Զիմբաբվեն է՝ 209,9 տոկոսով, երրորդ տեղում՝ Հունգարիան:

Բժշկական գիտությունների դոկտոր Գարիկ Աղաբեկյանի կարծիքով քաղցկեղի պատճառով մահացությունների թիվը մեր երկրում հետզհետե ավելանում են ոչ թե բուն հիվանդության, այլ այդ հիվանդության արդյունքում ձեռք բերված այլ հիվանդությունների պատճառով, որոնք արագացնում են քաղցկեղի աճը:

Թե ինչու մեր քաղաքացինեը չեն սիրում ժամանակին դիմել բժշկի, Գարիկ Աղաբեկյանը պատասխանեց, որ ոչ թե քաղաքացիները չեն սիրում բժշկի դիմել, այլ խուսափում են, քանի որ բուժօգնությունը բավականին թանկ արժե:

Իսկ մեր ժողովրդի սոցիալական պայմանները չեն բավականացնում պարբերաբար բժշկիի դիմել, մարդիկ բժշկի են գնում հիմնականում հիվանդության 3-րդ, 4-րդ փուլում, իսկ այդ ժամանակ փրկվելու հավանականությունը շատ քիչ է:

Գարիկ Աղաբեկյանի խոսքով, համեմատած օրինակ հարևան Վրաստանի հետ, մեր երկրում քաղցկեղի բուժման համար նախատեսված դեղերն ու թերապիաները կրկնակի թանկ են:

Մեկ հաբը Վրաստանում արժե մոտ 1000 դոլար, իսկ Հայաստանում այն 3000 դոլար է:

Spread the love