Հայերը առաջիններից մեկն են սովորել ապրել անորոշության պայմաններում

- in Տնտեսական
Ruben Vardanyan

Forbes Club-ի քննարկման ընթացքում ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է մի շարք հարցերի՝ սկսած հայկական մշակույթից և ընտանեկան փողերը ժառանգելուց, վերջացրած Ռուսաստանի ֆոնդային շուկայում իրավիճակի կանխատեսումից։

«Հայերը հավանաբար առաջիններից մեկն են սովորել ապրել անորոշության պայմաններում և հարմարվել, վերահարմարվել այն փոփոխություններին, որոնք տեղի են ունենում իրենց շուրջ։ Սա շատ կարևոր որակ է ձեռնարկատիրության համար, որովհետև մի կողմից դու պետք է կարողանաս հասկանալ շուրջդ տեղի ունեցողը, մյուս կողմից՝ պետք է օժտված լինես մեծ աշխատասիրությամբ՝ հաջողության հասնելու համար»,- ասել է Վարդանյանը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20