Հայ քահանայի խոստովանությունը բարեբեր կրակի «հրաշքի» մասին Երուսաղեմում սկանդալ է առաջացրել

Hogevorakan Terter

Աղոյանի անկեղծ խոստովանությունը զայրացրել է ղպտի քահանային, ով պահանջել է անհապաղ դադարեցնել նկարահանումը։

Հայ և ղպտի հոգևորականների միջև վեճը սկիզբ է առել Աստծո գերեզմանի տաճարում՝ «բարեբեր կրակի» մասին ռեպորտաժի նկարահանումների ժամանակ։

Աստծո գերեզմանի տաճարում հայկական պատրիարքարանի ներկայացուցիչ Սամուել Աղոյանը իսրայելցի լրագրողին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է տեղի ունենում «բարեբեր կրակի»` երկնքից իջնելու արարողությունը։

Հայր Աղոյանը ռեպորտաժի հեղինակ Իգալ Մոսկոյին անկեղծորեն պատմել է այն մասին, որ պատրիարքները մոմերի խրձերը վառում են կանթեղից, և «բարեբեր կրակի» մեջ ոչ մի առեղծվածային բան չկա։

«Աստված հրաշքներ է գործում, բայց ոչ մարդկանց զվարճացնելու համար», — ասվել է նա։

Աղոյանի անկեղծությունը սարսափեցրել է ղպտիների եկեղեցու ներկայացուցչին։ Նա պահանջել է անհապաղ դադարեցնել նկարահանումը և հայտարարել է, թե հայը ստում է։

Աղոյանն առարկել է, որ ղպտիները, ի տարբերություն հայերի, կրակի վառելու արարողությանը չեն մասնակցում։

Spread the love
  • 7
    Shares