Հանուն՝ Լոնդոնում սովորող Միհրան Պողոսյանի որդու

Mihran Poghosyan qetrin

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի կողմից ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու նախագիծը:

Եթե այս օրենքը ընդունվի, ապա հնարավոր կլինի թույլ տալ օտարերկյա դպրոցներում սովորող արական սեռի աշակերտներին տարկետում տալ: Խոսքը վերաբերվում է հանրակրթական ուսումնական հասատություններում սովորողներին, որոնք չեն ավարտել դպրոցը, բայց ընդգրկվում են զորակոչային տարիք: Հանձնաժողովականները միաձայն դրական եզրակացություն տվեցին նախագծին:

Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հետաքրքրվեց` տարկետո՞ւմ ենք տալիս:

Միհրան Պողոսյանը պարզաբանեց` խոսքը հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողներին է վերաբերվում, ոչ թե բարձրագույն:

Գործող օրենքը այդ հնարավորությունը տալիս է Հայաստանի հանրապետության հանրակրթական հաստատություններում սովորողներին`ավարտել դպրոցը նոր մտածել զինապարտության մասին: Բայց արտերկրում սովորող երեխաներին դա չէր վերաբերում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20