Հարձակվել են Լոնդոնում Իրանի դեսպանատան վրա

- in Միջազգային
England Mec Britania

Ուրբաթ օրը մի քանի չարագործներ ներթափանցել են Լոնդոնում Իրանի դեսպանատան պատշգամբ և պոկել այնտեղ ամրացված Իրանի Իսլամական Հանրապետության պետական դրոշը: Այս մասին հայտնում է IRNA-ն:

Գործակալության տվյալներով՝ խոսքը «Լոնդոնում գտնվող ինչ-որ ծայրահեղական կրոնական կազմակերպության» անդամների մասին է: Իրանի դրոշի փոխարեն՝ մի քանի տղամարդ այնտեղ կախել են իրենց կազմակերպության երկու դրոշ:

متعرضان فقط روي بالكن بيروني ساختمان سفارت بوده و در محاصره پليس هستند. همكاران همه در داخل سفارت در آرامش و امنيت هستند.

Լոնդոնում Իրանի դեսպան Համիդ Բաիդինջադը իր Twitter-ում հաստատել է այս տեղեկատվությունը՝ նշելով, որ չարագործները զինված են եղել դանակներով և բացականչել են վիրավորական արտահայտություններ Իրանի պաշտոնատար անձանց հասցեին:

Բաիդինջադը նաև հաղորդել է, որ ոստիկանությունը ձերբակալել է 4 չարագործների՝ չբացառելով, որ նրանց հանցակիցները գտնվում են դեսպանատան տարածքում:

Իրանի ԱԳՆ խոսնակը դատապարտել է դեսպանատան շենքի վրա հարձակումը՝ ասելով, որ բրիտանական իշխանությունները պատասխանատվություն են կրում դեսպանատան աշխատակիցների անվտանգության համար:

Spread the love