Հիշողությունը լավացնելու նոր միջոց

- in Հասարակություն
qnel

Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանի հետազոտողները պարզել են՝ քնի ընթացքն ինչպես է ազդում մարդու հիշողության վրա: Այս մասին գրում է Current Biology ամսագիրը:

Գիտնականները ցանկացել են պարզել՝ հիշողության զարգացումն ինչպես է կապված քնի սռնակների՝ ուղեղի գործունեության տատանողական պայթյունների հետ:

Картинки по запросу improve memory

Դրա համար փորձի ընթացքում մարդկանց ածականներ և հարակից ասոցիացիաներ են ասել: Հետո նրանց այդ ածականներն ասել են քնած ժամանակ: Պարզվել է՝ նրանք համապատասխան ասոցիացիաներ են ունեցել:

Դա գիտնականներին թույլ է տվել համարել, որ քնի սռնակներն ուղղակիորեն կապված են նոր տեղեկություն մտապահելու մարդու ունակության հետ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20