Ձախողված պլան. Ինչպե՞ս է Սեյրան Օհանյանը զգուշացրել «Սասնա ծռերին»

Seyran Ohanyan

«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությանը մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց դեռևս ամիսներ առաջ խմբի կողմից ծրագրված է եղել բանակային զորամասի գրավման գործողություն, որտեղ ավելի մեծ քանակությամբ զենք և զինամթերք կար:

Իշխանությունները տեղյակ էին այդ ծրագրին և պատրաստ վնասազերծել հարձակվողներին: Սակայն երբ խմբի անդամները մոտեցել են զորամասի տարածքին, մուտքի մոտ կանգնած է եղել զրահամեքենա, ինչը հետ է պահել զորամասը գրոհելու գաղափարից:

Կասկածներ կան, որ զրահամեքենան զորամասի դիմաց կանգնեցնելու հրամանը տվել է այդ ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով այդ կերպ խմբի անդամներին զգուշացրել է իրենց պլանի ձախողման մասին: Ըստ մեր աղբյուրի՝ այդ օպերացիային մասնակցել է նաև Ժիրայր Սեֆիլյանը, ով դեռևս կալանավորված չէր»:

Spread the love