Մահամերձ բրիտանացին որոշել է զվարճանալ սեփական հուղարկավորությանը

- in Հասարակություն
mard

Մեծ Բրիտանիայի Քուինսբորո քաղաքի բնակիչը որոշել է սեփական հուղարկավորությունը կազմակերպել։ Այս մասին հաղորդում է Kent Online-ը։

2017-ի սեպտեմբերին 61-ամյա Դևիդ Հյուզի մոտ բժիշկները շագանակագեղձի չարորակ ուռուցք են հայտնաբերել։ Մեկ ամիս անց նա իմացել է, որ քաղցկեղը վերջին փուլում է։ Բրիտանացին որոշել է չսպասել մահվանը և իր հուղարկավորությունը կազմակերպել՝ հարազատներին, ծանոթներին և գործընկերներին վերջին անգամ տեսնելու համար։ Հյուզը սեփական հուղարկավորությանը հրավիրել է այն մարդկանց, որոնք 1960-1970-ականներին իր հետ նույն փողոցում են մեծացել։

Միջոցառման ժամանակ նրանց սպասվում է 1970-1980-ականների երաժշտություն, վիճակախաղ և աղանդեր։

Spread the love