Մայրը կհեռանա դատական համակարգից, որդին կսկսի իր քայլերը. Ո՞վ է նորանշանակ դատավորը

- in Մամուլ
dat

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հրամանագրով մարտի 27-ին Հարություն Մանուկյանը և Արման Հովհաննիսյանը նշանակվեցին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ: Նկատենք, սակայն, նոր դատավորներից Հարություն Մանուկյանը պատահական մարդ չէ:

Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Հարություն Մանուկյանը ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Ելենա Սողոմոնյանի որդին է: Ի դեպ, Ելենա Սողոմոնյանը 2009 թվականի ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր է, դեռ ավելին` 2015 թվականից հանդիսանում է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ:

Սակայն ապրիլի 30-ին Ելենա Սողոմոնյանի լիազորությունները կդադարեցվեն՝ պաշտոնավարման տարիքը լրանալու պատճառով: Ասել է, թե մայրը կհեռանա դատական համակարգից, բայց որդին նոր կսկսի իր քայլերը դատական համակարգում»:

Spread the love