Մարտի 1-ի «ռեստարտը » Սերժ Սարգսյանին անհրաժեշտ էր` Ռոբերտ Քոչարյանին ճնշելու համար

- in Վերլուծական
Serj Robert

Մի քանի շաբաթ առաջ զարմանալի միասնականությամբ «Ելքի» նախաձեռնությունն ընդունվեց և Մարտի 1-ի հարցը ներառվեց խորհրդարանի նստաշրջանի օրակարգում: Այն ժամանակ ՀՀԿ-ն ու «Ելքը», կարծես թե, համերաշխ էին նաև Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու անհրաժեշտության հարցում:

Համենայն դեպս, երկրորդ նախագահին հարցաքննելու անհրաժեշտության մասին առաջինը հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը:

«Ելքի» առաջարկած հայտարարության նախագծի երեկվա քննարկումները և հատկապես այսօրվա քվեարկությունն այլևս տեղի ունեցան իշխանություն- ընդդիմություն դիրքավորման ավանդական տրամաբանությամբ: Ազգային ժողովը ձայների 9 կողմ, 56 դեմ, 7 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժեց 2008 թվականի մարտի 1-2 իրադարձությունների վերաբերյալ «Ելք» խմբակցության հեղինակած ԱԺ հայտարարության նախագիծը։ Ավելին` Հանրապետական պատգմավոր Գևորգ Կոստանյանն այսօր փորձել է վերջակետ դնել Քոչարյանին հարցաքննելու հետ կապված երկխոսություններին։ «Ուզում եմ փաստել երկու բան՝ նախագծի բովանդակության հետ կապված մեր ընդդիմադիր գործընկերները համակերպվեցին այն մտքի հետ, որ բովանդակությունն ընդհանրապես կոչված չի մեր մտահոգությունների փարատմանը, երկրորդը՝ այնուամենայնիվ վերջակետ փորձեմ դնեմ Քոչարյանին հարցաքննելու հետ կապված երկխոսություններին. բոլոր ձայնագրությունները, որի մասին խոսել է Ռոբերտ Քոչարյանը որպես երկրի նախագահ, քրեական գործում կան»,-ասել է Կոստանյանը:

Մարտի 1-ի «ռեստարտը » Սերժ Սարգսյանին անհրաժեշտ էրՌոբերտ Քոչարյանին հրապարակային ուղերձ հասցեագրելու, ավելի կոնկրետ նրան երկընտրանքի առջև կանգնեցնելու համար: Դժվար է պնդելտվե՞լ էր Քոչարյանը կոնկրետ առիթ, թե՞ Սերժ Սարգսյանն, այսպես կոչված, պրոֆիլակտիկ բնույթի միջոցառում էր անցկացնում, բայց միանշանակ է, որ երկրորդ նախագահը Սերժ Սարգսյանի կոշտ ուղերձն ընկալեց շատ արագ, ըստ էության հայտարարելով, թե իրեն դուրս է դնում քաղաքական կյանքից:

Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանից ստացավ այն, ինչ ուզում էր և Մարտի 1-ի հարցը դարձավ «բեռ», որից խորհրդարանական մեծամասնությունն այսօր ազատվեց միահամուռ քվեարկությամբ` առժամանակ փակելով նաև Քոչարյանի հարցաքննության էջը: Սա էլ, ըստ էության, Սերժ Սարգսյանի հրապարակային ուղերձն էր, որ ինքն ընդունում է Քոչարյանի «կապիտուլյացիան»: Մարտի 1-ը վաղուց վերածվել է գործիքի, որի միջոցով պարզվում, ճշտվում են ներհամակարգային հարաբերություններ:

Մարտի 1-ի մանիպուլատիվ շահարկումն, ըստ էության, անխուսափելի է, որովհետև ոճրագործության լիարժեք բացահայտման պահանջատերը հասարակությունն էր, որը 2011թ-ից աստիճանաբար կորցրեց իր սուբյեկտությունը: Դրանից հետո Մարտի 1-ը դարձավ ներիշխանական հարաբերությունների, իշխանություն-ընդդիմություն երկխոսության կամ դիմակայության հարթակ: Նույն իրավիճակը կրկնվեց «Ելքի» նախաձեռնության պարագայում, որն, ըստ էության, նոր ոչինչ չտվեց ոճրագործության բացահայտմանըհերթական անգամ ծառայելով ներհամակարգային խնդիրների լուծմանը: Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանից ստացավ այն, ինչ ուզում էր անորոշ ժամանակով կրկին արխիվացնելով Մարտի 1-ի հարցը:

Spread the love