Մեյն ու Մակրոնը պայմանավորվել են միահամուռ հակազդել Ռուսաստանի ագրեսիվ պահվածքին

- in Միջազգային
Tereza Mey 1

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պայմանավորվել են միահամուռ հակազդել Ռուսաստանի ագրեսիվ պահվածքին՝ անգլիական Սոլսբերիում մարտի 4-ին նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը թունավորելուց հետո: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը:

Մեյը Մակրոնին տեղեկացրել է բրիտանական կառավարության եզրահանգումների մասին՝ կապված տեղի ունեցածին ռուսական կողմի մասնակցության հետ: Ֆրանսիայի նախագահն իր հերթին դատապարտել է թունավորումը և այդ հարցում համերաշխություն է հայտնել բրիտանական իշխանությունների դիրքորոշման հետ:

Երկու երկրների ներկայացուցիչները նշել են Ռուսաստանի ագրեսիվ պահվածքը և համաձայնել են դաշնակիցների հետ համատեղ գործել այդ խնդրի լուծման համար՝ ընդգծել են Բրիտանիայի վարչապետի գրասենյակում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20