«Մեջների կյաժը» Թովմասյանն էր

- in Մամուլ
Hrayr Tovmasyan

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում վաղուց արդեն նման ավանդույթները չեն աշխատում, դրա համար էլ թիմում առաջվա ջերմությունը չկա»,- ասաց մեր զրուցակից ՀՀԿ-ականը` հարցին ի պատասխան, թե ինչու Արա Բաբլոյանի կամ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավարի սենյակում չնշեցին ՍԴ նոր նախագահի ընտրվելու փաստը՝ կոնյակով, ինչը բարի ավանդույթ է եղել ՀՀԿ-ում դեռ Անդրանիկ Մարգարյանի օրերից, երբ թիմից որևէ մեկը կարևոր պաշտոնի էր գնում:

Կարո՞ղ ենք կարծել, որ «ջերմության» պակաս կա թիմում, մանավանդ «դեմ» քվեների քանակը՝ 27-ը փոքր թիվ չէ 93-ի մեջ: «Բացարձակապեսոչ։ Մի բան է ավանդույթը, մեկ այլ բան կուսակցության երկաթյա որոշումը»:

Երեկ Սամվել Ֆարմանյանի սենյակում հավաքվել են ընդամենը 3 հոգիԳևորգ Կոստանյանը, Միհրան Հակոբյանը սուրճի շուրջ, շնորհավորել ու բարի ճանապարհ մաղթել Հրայր Թովմասյանին:

Գոնե կոնյակով շնորհավորեիք։ «Մեզ թույլ չեն տալիս կոնյակ ներս մտցնել»: Բա ո՞նց էին Գալուստ Գրիգորիչի, Ավշարի Արայիկի սենյակում պարբերաբար սեղաններ դրվում, կոնյակն էլ ջրի պես հորդում էր։ «Գալուստ Գրիգորիչն էն ժամանակ ֆրակցիայի ղեկավար էր, նրա մեքենան մտնում էր ԱԺ բակ, ինքն էլ ինչքան կոնյակ կարողանում, ներս էր մտցնում։ Բայց մի մտածեք` ԱԺ-ից դուրս, շատ ջերմ միջավայրում մենք անպայման կնշենք մեր ընկեր Հրայրի պաշտոնի նորամուտը»:

Spread the love