Մերկելը հայտնել է, թե հատկապես ինչ է Պուտինն իրեն ուղարկում գարեջրի փոխարեն

- in Միջազգային
Angela Merkel

Գերմանիայի կանցլերն ու Ռուսաստանի նախագահը, պարզվում է, մթերքներով են փոխանակվում։ Մերկելը Պուտինին գարեջուր է ուղարկում, իսկ Պուտինը նրան՝ վոբլա։ «Հայտնի է, որ Ռուսաստանի նախագահը հաճույքով է գարեջուր խմում,– ասել է Անգելա Մերկելը։ Եվ երբեմն փոխանակման հնարավորություն է ստեղծվում»։

Գերմանական կառավարության ղեկավարը կիսվել է լրագրողների հետ և հայտնել, թե հատկապես ինչ է նա ստանում Ռուսաստանի նախագահից փոխարենը։ «Մի անգամ ես շատ լավ ապխտած ձուկ ստացա»,– պատմել է Մերկելը։ Նա չի մանրամասնել, թե հատկապես ինչ տեսակի ձուկ է եղել։ Չի բացառվում, որ խոսքը վոբլայի մասին է, որն անծանոթ է Գերմանիայում և այդ պատճառով էլ չի թարգմանվում գերմաներեն։

Spread the love