Նիկոլ Փաշինյանը երեխաների համար ընթերցեց «Չար տնակի հեքիաթն» ու «Շունն ու կատուն»

- in Մշակույթ
nikol-pashinyan

ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր հերթական ելույթն ունեցավ, սակայն այս անգամ ոչ խորհրդարանում եւ ոչ պատգամավորների առջեւ:

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալվել էր Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում՝ «Հեքիաթի դեսպանները» ծրագրի շրջանակում հեքիաթ պատմելու Երեւանի թիվ 6 հիմնական դպրոցի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 3-4-րդ դասարանների աշակերտների համար: Պատգամավորը հանդիպմանը նախապատրաստվել էր հավուր պատշաճի, իր հեղինակած հեքիաթով էր եկել գրադարան:

Նիկոլ Փաշինյանը սկզբում հետաքրքրվեց՝ արդյոք երեխաները սիրում են կարդալ եւ ամառային արձակուրդներին քանի գիրք են կարդացել: Աշակերտներից մեկի՝ Հակոբ Հովհաննիսյանի պատասխանը զարմացրեց: Նա կարդացել էր 55 գիրք:

Պատգամավորը ներկայացրեց իր՝ «Չար տնակի հեքիաթը», հարցեր տվեց երեխաներին այն մասին, թե  հեքիաթի որ հատվածը, որ հերոսին են հատկապես հավանել, ապա պարզելով, որ երեխաների մեծամասնությունը սիրում է Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» հեքիաթը՝ միասին անգիր ասացին:

Spread the love