Նոյեմբերյանում գազատարի վնասման հետևանքով չեն գործում կրթական հաստատությունները

- in Կրթություն
Gaz

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում բեռնատարի բախման հետևանքով գազատար է վնասվել, ինչի արդյունքում քաղաքի 70 տոկոսը գազազրկվել է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանն ասաց, որ գազատարի վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «Նախօրոք տեղեկացրել էինք նախակրթարաններին և դպրոցներին, որ գազամատակարարում չի լինելու, և դրանք այսօր չեն աշխատի»,-ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ գազամատակարարումը կվերականգնվի 1-2 ժամից:

Կարեն Աբազյանի խոսքով` վթարի փոխհատուցման հետ կապված ծախսերի մասին դեռ տեղեկատվություն չկա:

Վթարը տեղի է ունեցել լույս մարտի 14-ի գիշերը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20