Նոր զարգացումներ Գարեգին Բ-ի եղբորորդու մասնակցությամբ միջադեպի գործով

Garegin B

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբորորդու մասնակցությամբ Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական գործը հետաքրքիր ընթացք է ստանում: «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազը պահանջել է իրեն ներկայացնել աղմկահարույց քրեական գործի նյութերը:

Թերթը փորձեց տեղեկությունը պարզել ՀՀ գլխավոր դատախազությունից, ինչին ի պատասխան` հանրային կապերի բաժնից հայտնեցին. «Ներքին վերահսկողության շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության կողմից ամեն օր մարզային դատախազությունների դատախազների հսկողության ներքո գտնվող, քննվող բազմաթիվ քրեական գործեր են պահանջվում ուսումնասիրման համար, եւ այդ համատեքստում տվյալ քրեական գործը ևս պահանջվել է»:

Մնում է տեսնել, թե գլխավոր դատախազությունը ուսումնասիրման արդյունքում ինչ որոշում կկայացնի՝ գործը կտեղափոխվի ՀՔԾ, թե կրկին կքննվի Արմավիրի մարզի քննչական վարչությունում»:

Spread the love