Նոր կառավարության սպասելիս. շունչները պահած չինովնիկները պարապուրդի են մատնվել

- in Մամուլ
ator-portfel

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան իշխանական մարմիններում դարձյալ «պարապ ժամանակներ» են սկսվել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններովպատճառը առաջիկայում սպասվող ներքաղաքական զարգացումներն են. սպասում են ապագա վարչապետի եւ կառավարության կազմավորմանը: Ինչպես հայտնի է վարչապետին խորհրդարանը կընտրի ապրիլի 17-ին, որից հետո 15-օրյա ժամկետում՝ մինչեւ մայիսի 2-ը, ձեւավորվելու է կառավարության կազմը: Ու հիմա ե՛ւ նախարարները, ե՛ւ փոխնախարարները, անգամ միջին տրամաչափի չինովնիկները, շունչները պահած, սպասում են՝ արդյո՞ք իրենց բախտ կվիճակվի ընդգրկվել նոր կառավարության կազմում:

Այս առումով պետական համակարգը սպասողական ու անորոշ վիճակում է, արդյունքում՝ տիրում է ոչ աշխատանքային մթնոլորտ: Ընդ որում, այս իրավիճակը դեռ փետրվարից է սկսվել, ու ստացվում է` մոտ երկու ամիս պետական կառույցներն աննախանձելի վիճակում են: Նշենք, որ այս պահին կառավարության անդամներից հայտնի է միայն Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի ճակատագիրը. դեռ հունվարին հրաժարական ներկայացրած ու հետո հրաժարականը ետ վերցած Մանուկյանը չի լինի նոր կառավարության կազմում»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20