Ո՞ւմ «կզոհաբերեն». ՀՅԴ հին դեմքերը կփոխարինվեն հին դեմքերով

- in Մամուլ
HYD

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ ՀՅԴ-ականները մտադիր են «կոսմետիկ» փոփոխություններ անել կառավարությունում:

Մասնավորապես, սև ամպեր են կուտակվում ՀՅԴ-ի երկարամյա նախարարներ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ու Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի գլխին, թե ում «կզոհաբերեն»՝ դեռ պարզ չէ:

Բայց որ հին դեմքերին ՀՅԴ-ն պատրաստ է փոխարինել միայն հին դեմքերով, ավելի քան ակնհայտ է: Այս օրերին կառավարության կազմում տեղավորվելու փորձեր է անում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Ավելին՝ հանուն պաշտոնի, նա անգամ ավելի բարյացակամ է դարձել լրագրողների նկատմամբ, ինչը նախկինում դժվար էր տեսնել»:

Spread the love