Որո՞նք են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները

- in Հասարակություն
atorner

Ցանկի 50 քաղաքներից 42-ը լատինամերկյան երկրներում են գտնվում:

Աշխարհի վատագույն շրջանը`ապրելու և այցելելու համար Լատինական Ամերիկան է: Այս մասին վկայում է ամենավտանգավոր 50 քաղաքների վարկանշային ցանկը, որը կազմվել է Մեքսիկայի քաղաքացիական անվտանգության խորհրդի կողմից:

Похожее изображение

Ցանկում ներառվել են 50 քաղաքներ, որոնցից 42-ը լատինամերկյան երկրներում են գտնվում: Դրանց թվում են 17 բրազիլական, 12 մեքսիկական, 5 վենեսուելական, 3 կոլումբիական քաղաքներ, մեկ քաղաքՀոնդուրասում, ինչպես նաև մեկականՍալվադորում, Գվատեմալայում և Յամայկայում:

Առաջին հորիզոնականում հայտնվել է Մեքսիկայի Ներքին Կալիֆոռնիայի նահանգում գտնվող Լոս Կաբոս քաղաքը: Երկրորդը Վենեսուելայի մաքրաքաղաք Կարակասն է, 3-րդը`մեքսիկական Ակապուլկոն:

Картинки по запросу venezuela caracas dangerous

Ամենավտանգավորների տասնյակում են նաև մեքսիկական Լա Պաս, Թիխուանա, Սյուդադ Վիկտորիա, բրազիլական Նաթալ, Ֆորտալեզա, Բելեն և վենեսուելական Սյուդադ Գուայանա քաղաքները:

Ինչպես նշում են հեղինակները, Լատինական Ամերիկայում վտանգի հիմնական աղբյուրը կազմակերպված հանցախմբերն են, որոնք զբաղվում են թմրամիջոցների առևտրով: Բացի այդ, տեղացիները տառապում են քաղաքական անկայունության, աղքատության, տնտեսական վատ պայմանների և կոռուպցիայի պատճառով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20