Չեխիայի նախագահին մեղադրել են պետական դավաճանության մեջ

- in Միջազգային
Chexia

Չեխիայի նախագահը հայտնվել է աղմկահարույց պատմության կիզակետում. նա հանձնարարել է հետաքննություն սկսել պարզելու համար՝ կարո՞ղ էր արդյոք իր երկրում ստեղծված լինել թունավոր գազը, որով սպանվել են Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը: Այս մասին գրում է տեղական Novinky լրատվամիջոցը:

Չեխիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Միրոսլավա Նեմցովայի կարծիքով՝ նման դեպքում նպատակահարմար է նախագահին մեղադրել պետական դավաճանության մեջ:

«Ես վստահ եմ, որ նախագահը պետության հանդեպ դավաճանական քայլ է կատարել. նա հանդես է եկել ոչ թե Չեխիայի, այլ Ռուսաստանի օգտին»,- հայտարարել է Նեմցովան:

Spread the love