Պայթյունի հետևանքով այսօր զոհվածները միջազգային կազմակերպության աշխատակիցներ են

- in Պաշտոնական
Paytyun

Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ գտնվող չեզոք գոտում` ականի վրա, մեքենա է պայթել, որում եղել են ականազերծողներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից հաստատեցին լուրը: «Պայթյունի հետեւանքով մահացել է 3 ականազերծող, եւս երկուսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,-տեղեկացրին բաժնից:

«Արմենպրես»-ին հայտնի է դարձել, որ նրանք «Halo trust» ականազերծող կազմակերպության ներկայացուցիչներն են:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20