Պենտագոնի ղեկավարը տպավորված չէ Պուտինի հրաշք զենքով

Pentagon

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը նոր զենքերի վերաբերյալ Պուտինի արած հայտարարություններում որևէ լրացուցիչ սպառնալիք չի տեսել, որ կարող է փոխել ԱՄՆ և ՌԴ միջև ռազմավարական ներուժը։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

«Ինձ վճարում են այն բանի համար, որ ես ռազմավարական գնահատականներ տամ… Ես կասեի, որ Ռուսաստանի ռազմական ներուժի մեջ որևէ փոփոխություն չեմ տեսել և, որ Պուտինի մատնանշած համակարգերին հասնելու համար դեռ մի քանի տարի կպահանջվի»,– ասել է Պենտագոնի ղեկավարը։

Պենտագոնի ղեկավարը քննադատել է Ռուսաստանի դիրքորոշումը՝ կապված Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառման հետ։ Այս մասին հաղորդում է CNN լրատվական գործակալությունը։

Նա հիշեցրել է, որ 2013 թվականին Ռուսաստանը խոստացել էր օգնել վերացնել սիրիական քիմիական զենքի պահուստները, սակայն ԱՄՆ–ն և միջազգային դիտորդները պարզել են, որ Սիրիան օգտագործել է այն 2017 թվականին՝ խաղաղ բնակիչների դեմ։

«Ռուսաստանը հիմնական երաշխավորն էր, որ Ասադը պետք է ազատվեր այդ ամենից։ Կամ Ռուսաստանը կոմպետենտ չէ, կամ էլ պայմանավորվել է Ասադի հետ»,– հայտարարել է Մեթիսը։

Պաշտպանության նախարարը զգուշացրել է Սիրիային՝ հետագայում զերծ մնալ քիմիական զենքի օգտագործումից։ Մեթիսը զգուշացրել է, որ հակառակ դեպքում ռազմական պատասխան կլինի, անցյալ տարվա պատասխանի նման, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել էր հարված հասցնել սիրիական ավիաբազայի վրա։

Spread the love