Պետդեպում կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ղրիմ այցելությունների համար

- in Միջազգային
Petdepartament

ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Ուկրաինայի գծով հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը կոչ է արել Սպիտակ տանը խստացնել ՌԴ–ի դեմ պատժամիջոցները և սկսել սահմանափակումներ մտցնել Ղրիմի Հանրապետություն այցելությունների համար։

Կարծում եմ եկել է ժամանակը, որպեսզի մտածենք, թե ինչպես կարող ենք մեր դիրքորոշումը ավելի խստացնել, ներառյալ ուղևորությունների, առևտրի և այդ տարածքի հետ գործարար–կապերի համար հետևանքները,– հայտարարել է Վոլքերը ուկրաինական ԶԼՄ–ներին։

Վոլքերը գտնում է, որ Ղրիմի խնդիրները նույնական են Դոնբասի իրավիճակին, միակ տարբերությունը, նրա կարծիքով, «կանոնավոր ռազմական գործողությունների բացակայությունն է»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20