Դաշնային ժողովին ուղղված Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղերձը, որտեղ նա խոսել է Ռուսաստանի միջուկային սպառազինության արդիականացման մասին, ճնշող տպավորություն է թողել: Սառը պատերազմի վերածնման մասին խոսակցությունները գուցե հիմնազուրկ լինեին, եթե գործընթացը չուղեկցվեր նաև, այսպես կոչված, գաղափարական բաղադրիչով:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն երեկ հայտարարել է, որ գլխավոր պատմական իրադարձությունը, որ կցանկանար փոխել, Խորհրդային միության փլուզումն է: Կալինինգրադում մեդիաֆորումի ժամանակ նրան բլից-հարցեր են տվել, այդ թվում՝ Ռուսաստանում տեղի ունեցած որ իրադարձությունը կցանկանար փոխել: Առանց հապաղելու Պուտինն ասել է. «Խորհրդային միության փլուզումը»: Սա բացահայտում է ոչ միայն պատմության Պուտինի ընկալումը, այլ` նրա այսօրվա քաղաքականության նպատակը: Արևմտյան մամուլը, զուգահեռներ անցկացնելով Սառը պատերազմի հետ, Պուտինին արդեն կնքել է «երիտասարդ Բրեժնև» անունով:

«Պուտինին ժամանակակից զենք է անհրաժեշտ, և ոչ թե ժամանակակից Ռուսաստան»,- գրել է հեղինակավոր Bloomberg-ը: Ակնարկը թերևս թափանցիկ է, որովհետ հետամնաց Ռուսաստանն ակնհայտորեն չի կարող դիմանալ ժամանակակից սպառազինության «ծանրությանը»: Առաջին Սառը պատերազմն ավարտվեց Խորհրդային Միության անփառունակ վախճանով` հենց այն պատճառով, որ Մոսկվան ֆինանսապես չդիմացավ սպառազինությունների մրցավազքին: Եթե Սառը պատերազմի տարիներին քաղաքակիրթ աշխարհի և սովետական ազդեցության սահմանը Բեռլինի պատն էր, հիմա դա գտնվում է Ուկրաինայի արևելքում կամ ռուս-վրացական սահմանին:

Պուտինի սանձազերծած նոր Սառը պատերազմն ավելի կարճ ընթացք կունենա. այսօրվա Ռուսաստանը 20 միլիոն սոված քաղաքացի ունեցող տեխնոլոգիապես հետամնաց երկիր է: Նախագահության չորրորդ ժամկետին ձգտող Պուտինը լուրջ երկընտրանքի առջև էր և, կարծես թե, դադար էր վերցրելստրատեգիական որոշում կայացնելու համար: Նախագահության վերջին ժամկետը նա կարող էր ավարտել պատմական ակորդով հանուն Ռուսաստանի եվրոպական հեռանկարի զոհաբերելով իր շուրջ ստեղծված համակարգը: Սակայն Պուտինը որոշեց անցնել Ռուբիկոնը, որը Մոսկվայի էլիտային, ըստ էության, զրկում է այլընտրանքից. ըստ ամենայնիՊուտինն ու կայսրությունն են զոհաբերվելու հանուն Ռուսաստանի քաղաքակիրթ հեռանկարի:

Ռուսական կայսրությանկարճաժամկետ ապագայում կործանման կանխատեսումն, անշուշտ, շանս է Հայաստանի համար հեռանկարի տեսանկյունից: Մյուս կողմից` թեկուզև կարճ ժամանակով, աշխարհը ու հատկապես հետխորհրդային տարածքը գործ են ունենալու ռեպրեսիվ ավելի մեծ պոտենցիալ ունեցող Ռուսաստանի հետ: Ընդ որում, «կարճ ժամանակահատված» ասվածը Հայաստանի պարագայում խիստ պայմանական ու հարաբերական է, որովհետև ինքնիշխանության իմունիտետից զրկված Հայաստանը պետք է կարողանա հակազդել Մոսկվայի ուժգնացող ճնշմանը:

Մի կողմիցՀայաստանը պետք է վարի խիստ հաշվենկատ արտաքին քաղաքականություն, մյուս կողմից չպետք է վերջնականապես կլանվի կայսրության կողմից` նրա փլատակների տակ հայտնվելու հեռանկարից խուսափելու նպատակով: Ապագաղութացման, նույնիսկ ԵՏՄ-ն կամ ՀԱՊԿ-ն լքելու կոչերը հիմա ակտուալ չեն, որովհետև միջազգային այսօրվա համատեքստում արտաքին քաղաքականության կտրուկ շրջադարձ կարող է միայն նոր ռիսկեր ծնել Հայաստանի անվտանգության համար:

Մյուս կողմիցՀայաստանը պարտավոր է բովանդակություն հաղորդել համաշխարհային մյուս կենտրոնների, հարևան երկրներ հետ ունեցած իր շփումներին դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն, անվտանգության համակարգ ունենալու համար: Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները ֆորմսլացված են բավականին բարձր մակարդակով, սակայն զուրկ են բովանդակային բաղադրիչից, հայ-ամերիկյան հարաբերություններն առհասարակ զուրկ են օրակարգից, հայ-վրացական, հայ-իրանական հարաբերություններն, անշուշտ, բարեկամական են, սակայն` առանց տարածաշրջանային կամ ստրատեգիական բաղադրիչի:

Հայաստանի նոր իշխանությունը պարտավոր է սեղմ ժամկետում լրացնել արտաքին քաղաքականության այս վակուումըմիջազգային նոր մարտահրավերներին, ռուսական հնարավոր ճնշումներին դիմակայելու համար: Մյուս գերակա ուղղությունը Հայաստանի քաղաքական, տնտեսական համակարգերն արդիականացնելն է` դրանք համաշխարհային համատեքստին համահունչ դարձնելու նպատակով: Պետության ժամանակակից մոդելի ստեղծումը թույլ կտա ավելի ադեկվատ ու օպերատիվ արձագանքել գլոբալ և ռեգիոնալ փոփոխություններին:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •