Պուտինին շնորհավորելով՝ Թրամփը վիրավորել է ռուսաստանցիներին

- in Միջազգային
trump-putin

Հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնը կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Վլադիմիր Պուտինին շնորհավորելու համար։

Ջոն Մակքեյնը Twitter-ի իր էջում գրել է․ «Ամերիկայի նախագահն իր հետևից չի տանում ազատ աշխարհը՝ շնորհավորելով կեղծ ընտրություններում տարած բռնապետների հաղթանակը։ Վլադիմիր Պուտինի նկատմամբ այդպես վարվելով՝ նախագահ Թրամփը վիրավորեց Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացու, ով զրկված է ազատ և արդար ընտրություններում քվեարկելու իրավունքից»։

An American president does not lead the Free World by congratulating dictators on winning sham elections. And by doing so with Vladimir Putin, President Trump insulted every Russian citizen who was denied the right to vote in a free and fair election. https://www.mccain.senate.gov/public/index.cfm?p=press-releases&id=61F7FD60-671F-4364-8297-1AB43F099405 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին հաղթանակի կապակցությամբ։

Spread the love