Պուտինի գիտական թեզը հայրս է գրել. Օլգա Լիտվինենկո

Putin Vladimir

Սանկտ Պետերբուրգի ընդերքաբանության համալսարանի ռեկտոր Վլադիմիր Լիտվինենկոյի դուստրը՝ Օլգա Լիտվինենկոն «Ազատության» ռուսական ծառայության եթերում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գիտական թեզը կեղծ է, և որ այն իր հայրն է գրել։

Օլգա Լիտվինենկոն ասել է, որ հայրը 90-ականներին գիտական թեզերի պատրաստման ապօրինի բիզնես էր կազմակերպել, Պուտինի թեզը նա գրել է անձամբ՝ 1997 թվականի ամռանը: Պուտինը, սակայն, թեզի համար ոչինչ չի վճարել, փոխարենն օգնել է, որ Լիտվինենկոն ստանա Սանկտ Պետերբուրգի ընդերքաբանության համալսարանի ռեկտորի պաշտոնը։

Դեռևս 2006-ին ամերիկացի մասնագետները Պուտինի թեզում գրագողություն էին հայտնաբերել։

Վլադիմիր Լիտվինենկոն համարվում է ռուսաստանցի ռեկտորներից ամենահարուստը։ 2017-ից նա «Ֆորբս»-ի՝ ամենահարուստ ռուսաստանցի բիզնեսմենների ցուցակում է։

Spread the love