Ջոնսոնը ՌԴ-ում կայանալիք 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը «հիտլերյան» օլիմպիադայի հետ է համեմատել

- in Հասարակություն
futbol

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ տեղին է համարում Ռուսաստանում կայանալիք 2018-ի ֆուտբոլի առաջնությունը 1936-ին նացիստական Գերմանիայում տեղի ունեցած օլիմպիադայի հետ համեմատելը, հաղորդում է The Guardian-ը։

Картинки по запросу Олимпиадой 1936 года в нацистской Германии.
«Այն, որ Պուտինը նման կերպ պատրաստվում է իրեն փառավորել, գարշելի հեռանկար է»,-ասել է Ջոնսոնը։

Նման համեմատության՝ տեղին լինելու վերաբերյալ հարցը խորհրդարանում նրան տվել է պատգամավոր Յեն Օսթինը։ Օսթինի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է օգտագործել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը՝ սեփական հանրաճանաչության համար՝ ինչպես 1936-ին Գերմանիայում դա արեց Ադոլֆ Հիտլերը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20