Ռիսկ չեն անում հարցնել Սերժ Սարգսյանին. Նախարարների մի մասը աշնանը կփոխվի

- in Մամուլ
ator-portfel

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին Հայաստանի իշխանական վերնախավում քննարկվող թիվ մեկ հարցն ապագա կառավարությունն է: Կարծես վարչապետի մասով հստակեցվել է հարցը, հերթը նախարարներինն է, ովքեր իրենց ճակատագրի մասին չեն համարձակվում հարցնել Սերժ Սարգսյանին:

«Կարծում եմ՝ առողջապահության և էներգետիկայի նախարարները կգնան, պետք է նման պաշտոններն զբաղեցնեն այնպիսի մարդիկ, ովքեր վայելում են Սերժ Սարգսյանի վստահությունը:

Նայեք՝ Արծվիկ Մինասյանից դժգոհ են, բայց որ հանեն, հո մինչև 2022թ․ խորհրդարանական ընտրություններն անպաշտոն չե՞ն թողնի: Հետո՝ չեմ կարծում, թե լրիվ կազմը կփոխվի, ահագին մարդիկ կմնան կաշխատեն, մի քանիսին էլ աշնանը կփոխի՝ փուլ առ փուլ, որ միշտ լարման մեջ պահի բոլորին»,- ասաց ՀՀԿ-ական մեր աղբյուրը՝ վստահեցնելով, որ ամեն դեպքում դեռ որևէ մեկը որևէ բան չգիտի, սրանք միայն ենթադրություններ են՝ դատելով տվյալ ղեկավարի նկատմամբ վերաբերմունքից, ընդհանուր քննարկումներից եւ այլն»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20