Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի ՀՀ 4-րդ նախագահի երդման արարողությանը

- in Պաշտոնական
Robert Kocharyan

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա չի լինելու Հանրապետության 4-րդ նախագահ՝ Արմեն Սարգսյանի երդման արարողությանը, 2rd.am կայքին ասել է Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Ոչ, ներկա չի լինելու, քանի որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը՝ ըստ նախապես ծրագրավորված իր օրակարգի, գտնվելու է արտերկրում»,- ասել է Վ.Սողոմոնյանը:

ՀՀ 4-րդ նախագահի երդման արարողությունը տեղի է ունենալու ապրիլի 9-ին ԱԺ հատուկ նիստում:

Spread the love