Ռուսաստանն իրեն ագրեսիվ է պահում

- in Միջազգային
nato jens Stoltengerg

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը երկրում մշակված միջուկային զենքի նոր տեսակների մասին Ռուսաստանի վերսկսված ագրեսիվության բաղադրիչ է, որին Արևմուտքն արդեն արձագանքում է:

«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՆԱՏՕ- գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ հավելելով, որ սպառազինությունների մրցավազքից խուսափելու հույս ունի:

Անցած հինգշաբթի Պուտինը միջուկային զենքի մի շարք նոր տեսակներ է ներկայացրել, որոնք, նրա խոսքով, արդեն պատրաստ են կամ մշական փուլում են: Նրա խոսքով՝ դրանք կարող են հարված հասցնել մոլորակի գրեթե յուրաքանչյուր կետի, դրանք պաշտպանական համակարգերը չեն կարող որսալ:

«Բնականաբար, մենք անհանգստացած ենք,- ասել է Սթոլթենբերգն Իրաք այցի ժամանակ:- Որովհետև ՆԱՏՕ-ն նոր «Սառը պատերազմ» չի ուզում: Մենք սպառազինությունների նոր մրցավազք չենք ուզում»:

«Վարքի այդ մոդելը, որին մենք հետևում ենք արդեն մի քանի տարի, պատճառներից մեկն է, որ ՆԱՏՕ-ն հարմարվում է և մեր հավաքական պաշտպանության ամենալայնածավալ ամրապնդումն է իրականացնում «Սառը պատերազմի» ժամանակից ի վեր»,- հայտարարել է նա:

«Մենք Ռուսաստանի գործողություններին հայելայնորեն չենք պատասխանում՝ հրթիռ հրթիռի դիմաց, զենք զենքի դիմաց, բայց արձագանքում ենք, որովհետև տեսնում ենք, որ նա իրեն ավելի ագրեսիվ է պահում»,- հավելել է նա:

Սթոլթենբերգը նորից Ռուսաստանին կոչ է արել պահպանել Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագիրը, որը, ըստ ԱՄՆ-ի, Պուտինը խախտել է նոր տեսակի զենքերի մասին իր հայտարարությամբ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20