Սամվել Մարտիրոսյանը բացահայտել է, թե ինչու են «Ֆեյսբուք»-ում արգելափակվել որոշ հայ օգտատերեր

- in Հասարակություն
Samvel Martirosyan

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում խուսափել ադրբեջանցիներին ներկայացնող «ա, զ, ռ, ե» չորս տառից բաղկացած բառից։

Հակառակ պարագայում սոցիալական ցանցն արգելափակում է այդ բառը կիրառող օգտատերերին: «Ֆեյսբուք»-ի ֆիլտրերը ավտոմատ գտնում են այդ բառն ու արգելափակում այն կիրառելու համար` նույնիսկ մեկնաբանություններում։ Վատը այն է, որ նույնիսկ մի քանի տարվա մեկնաբանություններում են ռոբոտները փնտրում։ Եթե հիշում եք, որտեղ եք նման մեկնաբանություն թողել, ինչը գրեթե անհնարին է, գտեք ու ջնջեք»,-գրել է Սամվել Մարտիրոսյանը:

Ըստ նրա` դա վերաբերում է նաև այլ ազգերին վերաբերող նվաստացնող մականուններին։ Սամվել Մարտիրոսյանը հորդորում է նաև արգելափակման դեպքում նոր հաշիվ չբացել, այլ սպասել մինչև այն արգելանքից դուրս կգա:

Spread the love