Սերժ Սարգսյանը համաձայնել է. Մարտի 1-ի գործով կլինե՞ն նոր զարգացումներ

- in Մամուլ
serzh-robert

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները չեն բացառում, որ առաջիկա ամիսներին Մարտի 1-ի գործի հետ կապած հետաքրքիր զարգացումների ականատես լինենք:

Միգուցե ստեղծվի նոր փաստահավաք խումբ` իհարկե, նոր կազմով, նոր լիազորություններով, կամ, միգուցե, ՀՔԾ-ն նախկին փաստահավաք խմբի զեկույցների հիման վրա կոնկրետ քայլեր անի:

Ակնհայտ է, որ առանց Սերժ Սարգսյանի համաձայնության ո՛չ ԱԺ լսումները կանցկացվեին, ո՛չ էլ ԱԺ հայտարարության նախագծի քննարկումներին ՀՀԿ-ն համաձայնություն կտար:

Եվ ուրեմն, եթե Սերժ Սարգսյանը համաձայնել է կրկին անդրադառնալ այս թեմային, նշանակում է՝ առաջիկայում որոշակի տեղաշարժի կարելի է ականատես լինել:

Նախկին փաստահավաք խմբի անդամներից Անդրանիկ Քոչարյանն էլ մեզ հետ զրույցում ասել է, թե քաղաքական դաշտում փոփոխություններ են տեղի ունենում. նոր պաշտոնյաներ են նշանակվում, հույս ունի, որ դա ինչ-որ կերպ կնպաստի գործի տեղաշարժին»:

Spread the love