Սերժ Սարգսյանը հարցրել է` ուսանողների մեջ կա՞ 200 հոգի

Heghine Bisharyan

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում սպասվող 3 համապետական տոներից իշխանությունների համար ամենակարևորը, թերևս, Ֆրանկոֆոնիայի համաժողովն է, որին պատրաստվում են ամենայն մանրակրկիտությամբ:

Ի շարս այլ հարցերի, Հայաստան ժամանած բազում հյուրերին անհրաժեշտ թարգմանիչներով ապահովելու հարցն էլ է հետաքրքրել Սերժ Սարգսյանին՝ Եվրոպական համալսարան կատարած այցի ժամանակ։

Բուհի ռեկտոր Հեղինե Բիշարյանի մոտ քննարկման ժամանակ, որին մասնակցել է նաև Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, Սերժ Սարգսյանը հարցրել էուսանողների մեջ կա՞ն 200 հոգի, որ կարող են վարժ թարգմանել և ուղեկցել ֆրանկոֆոն հյուրերին: Ասվել է կան:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն էլ հաստատել է իր դստեր օրինակով, որն ավարտել է Ֆրանսիական համալսարանը»:

Spread the love