Սերժ Սարգսյանը, մյուսները չգիտեն ինչ անել և խուճապի մեջ մատնվում են անգործության

Serzh Sargsyan1

Ապրիլի 9-17-ը Հայաստանում իշխանություն չլինելու մեկ շաբաթվա ընթացքում իշխանություն չլինելու վերաբերյալ հայտարարությունների ելակետն այն է, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին թողնելու է նախագահի պաշտոնը և մինչև 17-ը չի լինելու վարչապետ, եթե նույնիսկ հենց ինքն էլ առաջադրվելու է այդ պաշտոնին:

Միաժամանակ, կառավարությունն էլ լինելու է ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով: Ըստ այդմ, Հայաստանում պետության գլուխ լինելու է նախագահ Արմեն Սարգսյանը, որը չունի գործադիր իշխանությունը կառավարելու լիազորություն, իսկ փաստացի, այսպես ասած, առաջին դեմքն էլ լինելու է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Այդպիսով՝ չի լինելու միայն Սերժ Սարգսյանը, և ըստ այդմ՝ եզրակացություն է արվում, որ չի լինելու իշխանություն: Այսինքն՝ կա շերտ, կան մարդիկ, որոնք հավակնում են լրջորեն պայքարել իշխող համակագի հետ և կարծում են, որ այդ համակարգը նույնականացվում է Սերժ Սարգսյանի կարգավիճակին, և եթե այդ կարգավիճակը իշխանությունից դուրս է, ուրեմն չկա իշխանություն: Մարդիկ կան, որոնց թերևս թվում է, որոնք համոզված են, կարծում են, որ ընթացիկ աշխատանքային գործընթացում կամ թեկուզ արտակարգ իրավիճակներում իշխանության որոշումները իր գրասենյակում միայնակ նստած կայացնում է Սերժ Սարգսյանը, իսկ մյուսները անշեղորեն կատարում այն, ու եթե չկա կայացնող Սերժ Սարգսյանը, մյուսները չգիտեն ինչ անել և խուճապի մեջ մատնվում են անգործության, ըստ այդմ՝ իշխանությունն ընկնում է փողոցում և մնում է գնալ ու վերցնել:

 

Այդ համակարգը կազմված է մարդկանցից ու խմբերից, որոնք ունեն ահռելի կարողություն, ընդ որում՝ բավականին խոցելի իրավական տեսանկյունից, առնվազն գոյացման մասով: Եվ այդ մարդիկ հիմար չեն իրենց ճակատագիրը մեկ մարդու հանձնելու համար:

Spread the love